‘
Ստամբուլցի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Իմ հուշերը» խորագրով ցուցահանդեսը բացվել է Բրյուսելում՝ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ միջմշակութային համագործակցության շրջանակներում:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն 1950-ից 1988-ն ընկած ժամանակահատվածում Ստամբուլում վարպետի արած լուսանկարները: Ցուցահանդեսը կընթանա մինչեւ հոկտեմբերի 24-ը:
«Գյուլերը վարպետ է, որը Թուրքիայի պատմության 80-ամյա ժամանակաշրջանի ականատեսն է դարձել: Իր մասին խոսելիս, նա ասում է, որ իր բախտը բերել է, որ իրադարձություններն իր ֆոտոխցիկի տակ են հայտնվել հենց ժամանակին: Կյանքը դատարկ ֆոտոժապավենի վրա նկարագրող Գյուլերը խորհուրդ է տալիս կյանքի յուրաքանչյուր պահը լցնել հրաշքով, որը կուղեկցի մեզ մեր ողջ կյանքի ընթացքում»,- գրում է թուրքական HurriyrtDailyNews-ը:
‘