‘Բրյուսելում տեղի կունենա երթ՝ «Ընդդեմ ահաբեկչության և ատելության»’

1120

Ապրիլի 17-ին Բրյուսելում կկայանա երթ՝ «Ընդդեմ ահաբեկչության և ատելության»: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Եվրախորհրդարանի մամլո քարտուղար Էմանուել Ֆուլոնը:

Սա արդեն նման միջոցառում անցկացնելու երկրորդ փորձն է՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո: Առաջին անգամ երթը պետք է կրեր «Ըննդեմ վախի» անվանումը և նշանակված էր մարտի 27-ին: Սակայն դրանից երկու օր առաջ կազմակերպիչները, ոստիկանության և Բրյուսելի քաղաքագլխի պնդմամբ, որոշեցին այն հետաձգել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այնուհանդերձ՝ այդ օրը քաղաքում զանգվածային ակցիաներ տեղի ունեցան, այն անցկացրին աջ ազգայնականներն ու ֆուտբոլային ֆանատները՝ հակաիսլամական կարգախոսներով: Ոստիկանությունն ստիպված էր արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ գործի դնել և ձերբակալել մի քանի ցուցարարների:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Գիշերը հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Տեր-Պետրոսյանը ազգային որակապես նոր միասնականություն է առաջադրում’