‘Բրյուսել. Ձերբակալություններ՝ ոստիկանական շուրջկալից հետո’

1269

Հինգշաբթի երեկոյան բելգիական ոստիկանությունը Բրյուսելի պայթյունների գործով ձերբակալել է վեց մարդու, հաղորդել է երկրի դաշնային դատախազությունը:

Ռեյդի ընթացքում ոստիկանները տուն առ տուն խուզարկել են Բրյուսելի Շերբեկ թաղամասը: Հատուկ գործողություն է իրականացվել նաև Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում:

Ձերբակալվածների անունները և նրանց մասնակցության չափն ահաբեկչական գործողություններին Բելգիայի իրավապահ մարմիններն առայժմ չեն հրապարակում:

Բրյուսելի ահաբեկչություններից հետո Բելգիայի ՆԳ նախարար Յան Յամբոնը և արդարադատության նախարար Կուն Հենսը հրաժարական են ներկայացրել, սակայն վարչապետ Շառլ Միշելը չի ընդունել դրանք: Նախարարները հրաժարական տալու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ անցյալ տարի Թուրքիան նրանց է հանձնել պայթյուն իրականացրած մահապարտ ահաբեկիչներից մեկին և նախազգուշացրել է նրանց այդ մասին, սակայն Բելգիան անտեսել է այդ նախազգուշացումները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեջբերում լեգենդար Կրոյֆից’
Հաջորդ հոդվածը‘Քսան ձերբակալություն՝ Սի Ձինպինին հրաժարականի կոչ անող նամակի պատճառով’