Գաբոն․ Զինվորականները հետաքննություն են սկսում վերնախավի նկատմամբ

358

Գաբոնում ռազմական հեղաշրջում կատարած զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքննություն են սկսում տապալված վերնախավի անդամների, այդ թվում՝ նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբայի որդու նկատմամբ։

Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հետաքննություն կտարվի պետական դավաճանության, կոռուպցիայի և պետական ունեցվածքը վատնելու մեղադրանքով զինվորականների կողմից ձերբակալված անձանց նկատմամբ։

Agence France-Presse-ն էլ տեղեկացրել է, որ գեներալ Բրիս Օլիգի Նգեման, որը երկիրը ղեկավարում է անցումնային փուլում, այսօր նախագահական երդում կտա։ Թե որքան է տևելու անցումնային շրջանը՝ ո՛չ գեներալն ինքը, ո՛չ էլ նրա կողմնակիցները, չեն ճշտում, նշում է լրատվական գործակալությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը կառավարության հետ կքննարկի Պուտինի հետ բանակցության արդյունքները
Հաջորդ հոդվածըՌԴ այցի ընթացքում Էրդողանին կփոխարինի փոխնախագահ Յըլմազը