‘Գագիկը Գագիկի «գլխից ուզում է թռնի».«ՀԺ» ‘

1681

Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ՀՀ պետեկամուտների կոմիտեն շատ համարձակ է, երբ գործում է ծածուկ: Իսկ երբ բանը հասնում է հրապարակայնությանը, դաոնում է զգուշավոր, քայլն անելուց աոաջ մի լավ կշռադատող: Այս մասին գրում է «ՀԺ»-ն: Արդեն մի քանի օր է, ինչ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին»  օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողու­թյունը: Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում տույժ չի կիրառվելու:

Եվ  ահա ՊԵԿ-ը ոչ հրապարակային գործելու դեպքում, ՍԴ որոշումը մեկնաբանում այնպես ինչպես իր քիմքին է հաճո: Ավելին, ստեղծում է պայմաններ, որ զործատուները չկարողանան 5 տոկոսր չպահել: Գործատուն հնարավորություն չունի եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունը ներկայացնել առանց պարտադիր կուտակային վճարի մասին «դաշտը» լրացնելու, որովհետեւ աշխատավարձի չափի մասին նշում անելուց հետո այդ «դաշտում» գործում է ավտոմատ հաշվիչը: ՊԵԿ-ի այս գործելաոճի ու ընտրած մեթոդների մասին մամուլում հրապարակումներ են լինում օրեր շարունակ, բայց ՊեԿ-ը չի շտապում պար­զաբանումներ տալ: Նաեւ չի շտապում փարատել ՍԴ որոշումից հետո հանրության շրջանում գլուխ բարձրացրած տարակարծությունները, թե արդյոք տույժ չկիրառվելը նշանակում է, որ կարելի է ընդհանրապես չվճարել աշխատավարձի 5 տոկոսը:

Երեկ թերթը դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է ենթադրում ՍԴ նշված որոշումը: Նման փորձ այս մարմինն ունի, երբ ժամանակին «մատը թափ էր տվել» սոցիալական քարտերի պարտադրանքը հանելու իր որոշու­մը չկիրառելու առնչությամբ: Երեկ սակայն Գագիկ  Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն չի շտապել պատասխանել, հարցումը պահանջելով գրավոր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘212 տրակտորի փոխարեն՝ 0 տրակտոր. «Ժողովուրդ» ‘
Հաջորդ հոդվածը‘«Փոշմանումի» մասնագետները.«Հրապարակ» ‘