‘Գագիկ Բեգլարյանը «Հյուսիս-հարավ»-ի աշխատանքների «վերջը տեսնում է»’

1403

Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները շարունակվում են, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով, մայրուղում Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արտաշատ հատվածներում աշխատանքները կավարտվեն արդեն այս տարի:

«Աշտարակ-Թալին հատվածում կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Դժվարություններ կան հողօտարման գործընթացի հետ կապված: Դատարաւում 17 գործ ունենք», — ասաց Բեգլարյանը:

Նա նշեց, որ «Հյուսիս» հատվածի կառուցման համար Եվրոպական ներդրումային բանկի եւ Ասիական զարգացման բանկի հետ համաձայնագրերը կնքվել են, իսկ Թալին –Գյումրի հատվածի գնման ընթացակարգը կսկսվի ամենաուշը մեկ ամսվա ընթացքում:

Բեգլարյանի խոսքով, նախագծման փուլում են Արտաշատ-Ագարակ հատվածը: Ըստ նախագծի, ներկայումս  304 կմ երկարությամբ ճնապարհը կրճատվելու է մինչեւ մոտ 250 կմ, կան շատ թունելներ, իսկ Քաջարան-Ագարակ հատվածում 55 կմ-ը կրճատվելու է մինչեւ 42 կմ:

«Կառավարությունն արդեն ԱԶԲ-ի հետ ստորագրել է համաձայնագիր այն մասին, որ Եվրասիական զարգացման բանկը 150 մլն դոլար է ներդնում Քաջարան-Ագարակ հատվածում, եւ այս մնացած հատվածը դեպի Արտաշատից Քաջարան կատարվում է ուսումնասիրություն եւ նախագծային աշխատանքներ: Ճանապարհի աշխատանքների վերջն արդեն տեսնում ենք», — ասաց նախարարը: 

Նախորդ հոդվածը‘Սթոլթենբերգին չի հաջողվել հանդիպել Բարաք Օբամայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Անդի Լիլյա. «Յուրաքանչյուր հաղթանակը 3 միավոր արժե, և նշանակություն չունի` մրցակիցը Հայաստա՞նն է, Դանիա՞ն, թե՞ Պորտուգալիան»’