‘Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդներին խաշի է հրավիրել. «ՉԻ»’

2108

Վարորդների պաշտպանության լիգայի նախագահը հայտարարել է, թե տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդներին խաշի է հրավիրել` լիցենզավորման նոր կարգը քննարկելու համար: «Բայց հիմա մտածում ենք` ո՞նց ենք յուրաքանչյուրս 8 հազար դրամ հավաքելու, որ մի նորմալ տեղ խաշ ուտելու գնանք նախարարի հետ»,- ասել է նա:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Փաստորեն` կամ տաքսու վարորդները ճիշտ չեն ընկալել հրավերը, կամ էլ Գագիկ Բեգլարյանն ակնարկել է, որ լավ կլինի` իրեն խաշ պատիվ տան: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: Խնդիրն այն է, որ խաշի հրավիրելով` Գագիկ Բեգլարյանը փորձել է միտումնավոր կերպով կաթվածահար անել տաքսիների աշխատանքը: Ո՞վ կհամաձայնվի նստել այն տաքսին, որի վարորդը խաշ է կերել: Չնայած՝ այլ տարբերակ էլ է շրջանառվում: Այն է՝ Գագիկ Բեգլարյանը պայմանավորվել է պետավտոտեսուչների հետ, որ բոլոր տաքսիսները կանգնեցնեն, վարորդներին տուգանեն ու փողը «հալալ կիսվեն»: Հասկանալի է, չէ՞, որ առանց օղի հնարավոր չէ խաշ ուտել, իսկ խմածության տուգանքը թիվ ա:

Նախորդ հոդվածը‘Ռոյսը. «Որտե՞ղ եմ ես խաղալու…մի թիմում, որի հարձակման գծում են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը» ‘
Հաջորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’