‘Գագիկ Բեգլարյան.«Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի ի օգուտ ժողովրդի»’

2806

«Այս պահին թանկացումներ չկան, աշխատում ենք, որ դա լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով տրանսպորտի թանկացումների մասին՝ ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշել է, թե չի ուզում առանց հիմքերի օդի մեջ խոսել և խորհուրդ տվեց մի քիչ էլ համբերել։ Այս մասին գրում tert.am-ը:

«Չեք մնա առանց տրանսպորտի, իհարկե: Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առանց կոնկրետ փաստերի են խոսում, չեմ ուզում օդի մեջ խոսել: Հանձնաժողովը մի քանի օրից կվերջացնի աշխատանքներն, ու կներկայացնենք փաստերով»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ ոչ միայն թանկացումը շատ չլինի, այլև այն համաչափ լինի՝ մի բնակավայրում շատ չլինի, մյուսում՝ քիչ:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոս. նոր իշխանությունները խոստանում են ընտրություններ անցկացնել 2014 թ.’
Հաջորդ հոդվածը‘Թրանսփարենսի ինթերնեշնլ. ՀՀ-ում իշխանությունը զավթել են անձնական շահ հետապնդող խմբերը’