‘
Ես կտամ հանձնարարություն մեր համապատասխան ենթակա մարմիններին, արդյուքները կհրապարակենք, դուք ինքներդ բոլորդ կտեսնեք: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա որոշմանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանն այսօրվա նիստին Կրթության և գիտության, Տրանսպորտի և կապի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին հանձնարարեց պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել, թե ինչպես են ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտականությունները:
«Ուսումնասիրությունները անելուց հետո մանրամասն կներկայացնենք: Կներկայացվի՝ ովքեր են թերացել հարկային պարտավորությունները իրականացնելիս, ովքեր են պատժվել, ովքեր չեն թերացել, կստանան մեր կողմից գովասանքի խոսքեր», — ասաց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում հրավիրած խորհրդակցությանը՝ Բեգլարյանը նշեց, որ Սարգսյանի հայտարարութունը բոլորին է վերաբերում, և բոլորն այդ ուղղությամբ աշխատում են:
«Եթե կան թերություններ, դրանք պետք է բոլորը վերացվեն: Նախարարությունում մի քանի այդպիսի հանձնարարականներ են եղել, թերությունները վերացվում են, կարող եմ ասել 90 տոկոսով վերացված են», — նշեց Բեգլարյանը:
‘