‘Գագիկ Խաչատրյանը խորհրդի կարիք ունի. «Ժամանակ»’

952

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով իր համար խորհրդականի նոր հաստիք բացել։

«Ժամանակը» գրում է, թե ում խորհրդի կարիքն ունի ՊԵԿ նախագահը, դեռ հայտնի չէ։ Կառավարությանը ներկայացրած նախագծում ՊԵԿ նախագահը նոր խորհրդականի անհրաժեշտությունը հիմնավորել է հետևյալ կերպ, որ «Մաքսային միության անդամակցության հետ կապված աշխատանքների տեղայնացման և համակարգման համար» անհրաժեշտ է ավելացնել ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի լրացուցիչ պաշտոնների քանակը՝ գործող մեկ պաշտոնի փոխարեն սահմանել երկու լրացուցիչ պաշտոն։ Թերթը նշում  է, որ ՊԵԿ նախագահը 5 տեղակալ ունի, ունի նաև խորհրդական:

Նախորդ հոդվածը‘Ու՞ր կորավ «Որոտանի» համար վերցրած 51 մլն եվրոն. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները պատրաստվում են մարտի 28-ին. «Հրապարակ»’