‘Գագիկ Ծառուկյանը Հռոմում հանդիպել է ՄՕԿ-ի նորընտիր նախագահի հետ (Տեսանյութ)’

1102

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հռոմում է գտնվում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 21-ին Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովը:    
Նոյեմբերի 22-ին, համաժողովի օրակարգի համաձայն կայացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը, որին մասնակցել են մասնակից երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները: Միակ թեկնածուն եղել է գործող նախագահ Պատրիկ Հիկենը: 68-ամյա իռլանդացին վերընտրվել է միաձայն: Պատրի Հիկեն ԵՕԿ-ը ղեկավարում է 2005թ-ից: 
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մինչ ընտրություն հանդիպել է Պատրիկ Հիկեին եւ իր աջակցությունը հայտնել: Ջերմ հանդիպման ժամանակ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը գոհունակությամբ հիշել է 2006թ-ին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան կատարած իր այցը: Իր հերթին Գագիկ Ծառուկյանը Պատրիկ Հիկեին հաջորդ տարի կրկին հրավիրել է Հայաստան: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահն էլ իր հերթին ընդունել է հրավերը:
Երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Միջազգային իլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Թոմաս բախի հետ: 
Համաժողովի շրջանակներում ՀԱՕԿ նախագահը հանդիպել է մի շարք երկրների օլիմպիական կոմիտեների ղեկավարների հետ: Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ: Գագիկ Ծառուկյանը Ալ Սաբահին եւս հրավիրել է Հայաստան: Իր հերթին Ալ Սաբահն էլ Գագիկ Ծառուկյանին հրավիրել է Քուվեյթ:  
Մինչ այս հանդիպումը Գագիկ Ծառուկյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի եւ Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: Կողմերը համագործակցության պայմանագիր են ստորագրել, որի համաձայն մարզիչների համար սեմինար պարապունքներ են կազմակերպվելու, իսկ մարզիկները համատեղ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու:  
Այսօր` նոյեմբերի 23-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ընդունելության է արժանացրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Նախորդ հոդվածը‘Բարդ և խճճված սյուժեներով ֆիլմերը գերլարում են մարդկանց ուղեղները’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում Թուրքիայի դեսպանից պահանջել են լքել երկիրը’