‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Նրանք միասին այցելել են հանրապետության հարավային թեւ: Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների պարբերական այցելությունները Արցախ եւ նրանց մասնակցությունը Ղարաբաղի հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ նշելով, որ նման մոտեցումը մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:
‘