‘Գագիկ Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովը՝ փետրվարի 5-ին’

967

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը» տեղի է ունենալու ս.թ փետրվարի 5-ին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ խորհրդաժողովը նախատեսվում էր անցկացնել է հունվարի 20-ին, սակայն այն վերջին պահին հետաձգվեց, քանի որ հիվանդանոցում մահացավ Գյումրիի ոճրագործությունից միակ կենդանի մնացածը՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը:

Նախորդ հոդվածը‘Ալիևը Դավոսում խոսել է ղարաբաղյան հակամարտությունից’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի փաստաբան. Վարդան Պետրոսյանի դատավարությունը կարծես «Reality show» լինի’