‘Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը (ուղիղ)’

1442

Այսօր՝ ժամը 12-ին, «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի» խորհրդաժողովը:

Նշենք, որ iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Կոնգրեսի անունից հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին: Զուրաբյանը նաև նշել է, որ Կոնգրեսը ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված է շուտափույթ իշխանափոխությանը և արմատական փոփոխությունների իրականացմանը:

Հիշեցնենք, որ խորհրդաժողովը նախատեսվում էր անցկացնել է հունվարի 20-ին, սակայն այն վերջին պահին հետաձգվեց, քանի որ հիվանդանոցում մահացավ Գյումրիի ոճրագործությունից միակ կենդանի մնացածը՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը:

Նախորդ հոդվածը‘ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Հայերն ու բուլղարացիները դարձյալ ֆուտբոլի դաշտը չեն կիսել (տեսանյութ)’