‘Գագիկ Ծառուկյանն ամփոփել է Իտալիա և Բելառուս կատարած այցերի արդյունքները (տեսանյութ)’

1093

Նոյեմբերի 21-ից 23-ը Հռոմում անցկացված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի աշխատանքները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդյունավետ ու կառուցողական է գնահատել: Այս մասին հաղորդում է ԲՀԿ կայքը

ՀԱՕԿ նախագահը Իտալիայից մեկնել է նաև Բելառուսի Հանրապետություն: Մինսկում Գագիկ Ծառուկյանին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: 

Վերջին օրերին արտերկրում անցկացված հանդիպումներից Գագիկ Ծառուկյանը գոհ է: Բոլոր հանդիպումներն անցկացվել են բարձր մակարդակով՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Գագիկ Ծառուկյանը համոզված է՝ առաջին քայլերն ամուր հիմքերի վրա են դրված. առաջիկայում նոր ձեքբերումները տեսանելի կլինեն թե’ մարզաշխարհի ներկայացուցիչներին և թե’ մարզասեր հանրությանը:

Գագիկ Ծառուկյանն այս օրերին բազմաթիվ փոխշահավետ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների սպորտի ղեկավարների հետ. ստորագրվել են երկկողմ համագործակցության 7 համաձայնագրեր: 

Նոյեմբերի 22-ին ՀԱՕԿ նախագահը հանդիպել է ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ: ՀԱՕԿ նախագահը Ալ Սաբահին հրավիրել է Հայաստան, արաբ գործընկերն էլ Գագիկ Ծառուկյանին փոխադարձ այցով հրավիրել է Քուվեյթ: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նաև միջազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Թոմաս Բախի հետ: ՄՕԿ-ի նախագահը նշել է, որ տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքներից և խոստացել առաջիկայում այցելել Հայաստան: 

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի համաժողովի մասնակիցներին Վատիկանում ընդունել է նաև Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: 

ՀԱՕԿ նախագահը պաշտոնական հանդիպումներ է ունեցել նաև Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի և Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: Մինչ այս Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը փոխշահավետ համագործակցության պայմանագրեր էր կնքել նաև Ռուսաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Բելառուսի օլիմպիական կոմիտեների հետ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել և ձերբակալվել են’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն դատապարտել է ուժի կիրառումը Կիևում’