‘Գագիկ Ծառուկյան. Ավագանու ընտրություններին մասնակցելու ենք հաղթելու վճռականությամբ (տեսանյութ)’

994

«Բարգավաճ Հայաստանը» երեկ քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու գալիք ընտրություններին: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե առաջիկա ընտրություններին մասնակցելու են հաղթելու վճռականությամբ:

«Մենք քաղաքապետի ընտրությանը մասնակցում ենք և մենք գնում ենք հաղթելու համար: Ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը: Ավագանու ընտրությունից հետո լիարժեք հավաքվելու ենք և որոշելու ենք, թե ով է լինելու քաղաքապետ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Միլանի» հետ խաղից առաջ հաղթանակ տարավ’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը «Թերեքի» հետ խաղում 2-րդ րոպեին գոլ խփեց. Տեսանյութ’