‘Գագիկ Ծառուկյան. «Ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ» ‘

1112

Քիչ առաջ Zham.am-ը հրապարակել է հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որտեղ վերջինս նշել է, թե կայացրել է իր որոշումը` կապված նախագահական ընտրությունների հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Պարո՛ն Ծառուկյան, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողջ հանրությունը, նաեւ արտերկրում բնակվող միլիոնավոր մեր հայրենակիցներ սպասում են Ձեր որոշմանը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ե՞րբ կընդունեք Ձեր որոշումը:

 

-Բնականաբար, նման կարեւորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին եւ հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաեւ օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների եւ քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները եւ առաջարկները լսելու համար:

Ի դեպ, ժամանակի մասին. կա կարծիք, որ Ձեր վերջնական խոսքի ուշացման պարագայում ժամանակն աշխատում է Ձեր դեմ, կա նաեւ հակառակ տեսակետ, որ ժամանակը աշխատում է Ձեր օգտին:

 

-Գիտեք, որ ժամանակը դեմ կամ կողմ աշխատելուց բացի, ունի նաեւ այլ կարեւոր հատկանիշներ: Ժամանակը պահանջում է նաեւ համբերություն եւ ճշգրիտ, հաշվարկված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունների այս քայլը ապացուցում է, որ իրենք պատրաստ չեն արդար ընտրությունների ‘
Հաջորդ հոդվածը‘Արտահերթ նիստը չկայացավ ‘