‘Գագիկ Ծառուկյան. Ես չեմ որոշում, թե ով պետք է ընդգրկվի լավագույն տասնյակում’

1054

«Եթե Հենրիխ Մխիթարյանն արդեն աշխարհում հայտնի ֆուտբոլիստ է, դա մեր պատիվն է եւ դրա համար նա այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանում է բարձր պարգեւի` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով»։ Այդ մասին հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Օջախ» ռեստորանային համալիրում տարվա լավագույն մարզիկների պարգեւատրության արարողության ժամանակ:

«Այս տարի Հայաստանը Օլիմպիական խաղերում նվաճեց երեք մեդալ: Եթե 2008-ին մենք 78-րդ տեղում էինք, այս տարի 60-րդ տեղում ենք:  Մեր մարզիկները տքնաջան աշխատանք կատարեցին, փոխեցին մեդալի գույնը: Արսենը մեր պատիվը բարձր պահեց: Բոլորս ուզում էինք ոսկի բերել եւ շատ քիչ էր մնում: Այս ամենը արժանի է միայն գնահատանքի, բայց նրան փնովում են, քննադատում են, նրան բարձր գնահատելու փոխարեն:

Նույնը եւ Արթուր Ալեքսանյանը: Նա մինչեւ վերջ պայքարեց, չընկճվեց, իր վնասվածքով մինչեւ վերջ շարունակեց պայքարը:

Ոսկու համար աշխատանք է պետք: Սպորտը այն չի, որ մեկ տարում մարզվելով կարող ես գնալ Օլիմպիական խաղերի եւ ոսկի բերել: Օգսեն Միրզոյանի որդին, որը լիարժեք Եվրոպայի չեմպիոն էր, նա վնասվածք ուներ, բայց այդ վնասվածքով նա մասնակցեց:

Հիմնականում, մեր մարզիկներից գոհ ենք: Մենք ուրախանում ենք նրանցով, նրանք արժանի են միայն  պարգեւի: Այս տարի ունեցել ենք 150 մեդալ: Բոլոր մրցաշարերից մենք մեդալով ենք վերադառնում: Մենք միայն ցանկանում ենք օլիմպիական ոսկի: Դա կլինի, մենք արդեն բոլոր նախադրյալներն ունենք: Մեզ մնում է միայն մեր մարզիկներին ոգեւորել: Այսօր այստեղ ենք նրանց ոգեւորելու եւ պարգեւատրելու համար, որպեսզի նրանք էլ ավելի բարձր արդյունքներ նվաճել:

Չեմ կարող չնշել Երեւանում անցկացրած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր մասնակից բռնքամարտիկների ցավը տանեմ:

Ֆուտբոլի համար ասեմ, Հենրիխ Մխիթարյանն էլ մեր ազգի պատիվը բարձր է պահում, ճանաչել է տալիս մեր փոքր պետությունը դրսում: Բայց ուզում եմ ասեմ, որ պարոն Ծառուկյանը չի որոշում՝ ով պետք է ընդգրկվի լավագույն տասնյակում: Եթե որեւիցե մեկը չի ընդունում լավագույն տասնյակում, թող գա լրագրողների ֆեդերացիայի նախագահի հետ համապատասխան աշխատանքներ կատարի:

Եթե Հենրիխ Մխիթարյանը արդեն աշխարհում հայտնի ֆուտբոլիստ է, դա մեր պատիվն է եւ դրա համար նա այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանում է բարձր պարգեւի` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով»,- ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

NEWS.am Sport

Նախորդ հոդվածը‘Սեբաստյան Ֆետելը՝ Եվրոպայի տարվա մարզիկ’
Հաջորդ հոդվածը‘Facebook-յան արձագանքներ. Լուռ Լևոնն ավելի վտանգավոր է ռեժիմի, ու ավելի արդյունավետ՝ պայքարողի համար ‘