‘Գագիկ Ծառուկյան. Կգա ժամանակը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպենք’

1650

Այսօր ողջ ցերեկը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում էր ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի  համատեղ նիստ: Մի քանի ժամ տևած խորհրդակցությունից  հետո մասնակիցներից  որևէ մեկը չի համաձայնել բացել փակագծերը՝ հղում անելով, որ հանդիպման սկզբում բոլորին զգուշացված է դրա՝ փակ լինելու մասին:

Այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ արտերկրից միայն երեկ վերադարձած Գագիկ Ծառուկյանը տրամադրված է եղել խիստ մարտական, ասել է «սա զուտ ընտրություններ չեն, երկիրը աչքիդ առաջ  կործանվում է»: Ասել է, որ ինքը, իրոք, Սերժ Սարգսյանի հետ ունեցել է հանդիպումներ, բայց նրանք լրիվ այլ բովանդակության են, և կապ չունեն այն ամենի հետ, ինչը գրվում է մամուլում:

Խորհրդակցության մասնակիցներից մեկի հարցին, թե ժամանակը  չէ՞ արդյոք հանդիպել նաև առաջին նախագահի հետ, Ծառուկյանը պատասխանել է․ «Մի շտապեք, կգա ճիշտ ժամանակը, մենք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպենք: Ես ոչ մի խնդիր չունեմ»:

Նախորդ հոդվածը‘Ինչպես են իշխանությունները լուծել Ղարաբաղի հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն որոշեց. Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները’