‘Գագիկ Հարությունյանըˋ բորենիների տիրակալ. «ՉԻ»’

1160

 «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, թե իշխանության վերին էշելոններում ավելի զգաստ են, բայց «միջին օղակներում բորենիների համաստեղություն է ձևավորվում»:

«ՉԻ». Իշխանության վերին էշելոններում, իհարկե, զգաստ են: Այնքան զգաստ են, որ չեն նկատում, թե ինչպես են միջին օղակներում ձևավորվում բորենիները: Իսկ անձամբ Գագիկ Հարությունյանը, հասկանալի է, դրա հետ կապ չունի:

«Բորենիենրի համաստեղությունը» կեղծում է ընտրությունները, ահաբեկում մարդկանց, մարդիկ դուրս են գալիս բողոքի, քաղաքական ուժերը դիմում են ՍԴ, իսկ ինքը դուրս է գալիս և երջանիկ ժպիտով ազդարարումˋ ամեն ինչ նորմալ է, էական խախտումներ չեն եղել, գնացեք տուն: Բա իհարկե, բորենիներ են, մեկ էլ տեսարˋ կծեցին: Կարևորը, որ ինքը, որպես «վերին էշելոնի» ներկայացուցիչ, զգաստ լինի: Ավելի ճիշտˋ շարքային զինվորի պես զգաստ կանգնած: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Վիրավորվածությունը՝ որպես արտագաղթի նոր և հիմնական պատճառ’
Հաջորդ հոդվածը‘«Վերնիսաժի» գործով երրորդ ձերբակալվածին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»’