‘Գագիկ Հարությունյանի «տուռնեն» հասել է Ղարաբաղ’

781

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ըստ երեւույթին դուր են եկել Հայաստանյան շրջագայությունները՝ «միասին փոխենք Սահմանադրությունը» ծիրին մեջ, եւ նա ահա հայտնվել է արդեն Ղարաբաղում: Այսօր Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա նաեւ ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ: Ավելին, պարզվում է, որ Հարությունյանը ԼՂՀ է մեկնել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար:
Համենայնդեպս, այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Իսկ հետո տեղի է ունեցել ամենաուշագրավ պահը. Գագիկ Հարությունյանը «հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի հեռանկարներին և այլ հարցերի»: Իսկ հետո Հարությունյանն իր զեկույցում որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում Հայաստանի դեսպանատունը նոտա կհղի. Դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Բոզոյան. Բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ չպետք է թույլ տալ Սահմանադրական բարեփոխումներ’