‘Գագիկ Հարությունյանն արջ չունի. ՍԴ-ն հերքում է’

1246

ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը հերքել է էլեկտրոնային կայքերի հրապարակած տեղեկատվությունը, թե, իբր, օրերս Կոտայքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներին ահաբեկած արջը պատկանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ Գագիկ Հարությունյանը երբեւէ վայրի կենդանի չի պահել ու չի պահում: Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը: Այն մտել է գյուղ և վնասել մի քանի բնակչի, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրակապվել և շատ արագ «դուրս գրվել»: Արջը հարձակվել է նաեւ մանկահասակ երեխայով մի կնոջ վրա, սակայն վերջինիս սկեսուրը կարողացել է փրկել հարսին` փայտով հարձակվելով արջի վրա:

Նախորդ հոդվածը‘Անհայտ կորել է երիտասարդ աղջիկ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳ նախարարն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը’