‘Գագիկ Ջհանգիրյան. «Իշխանություններն ամեն ինչ արել են՝ թաքցնելու համար այդ սպանությունները» (տեսանյութ)’

3844

2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը միջնորդություն է ներկայացնելու՝ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ,  լրագրողների հետ հանդիպմանը հաղորդեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, հայտնում է iLur.am-ի թղթակիցը:

«Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս իրավունք է ունենալու դիմելու պատկան մարմիններին՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, դատախազությանը, ոստիկանությանը, և ժամանակին ստանալու տեղեկատվություն: Հանձնաժողովի անդամները պետք է կարողանան այցելել ազատազրկման մեջ գտնվող մարդկանց և հարցեր ուղղել նրանց»,-  մասնավորապես՝ ասաց Գ. Ջհանգիրյանը:

Վերջինս շեշտեց, որ այս ժամանակավոր հանձնաժողովը չստեղծելով էլ կարելի էր մի քանի օրում առնվազն երեք-չորս սպանություն բացահայտել, սակայն  քանի որ ՀԱԿ-ը չկա գործադիր մարմնում, ուստի պետք է  գնա նման հանձնաժողով ստեղծելու ճանապարհով:
Ըստ նրա՝ անընդունելի է, երբ վնասված խանութների ու մեքենաների սեփականատերերը պետության կողմից ստացել են փոխհատուցումներ, իսկ սպանվածների ընտանիքներին ու վիրավորներին նույն պետությունը մեկ լումա անգամ չի փոխհատուցել: 

 

Հեռարձակումը դիտելու համար սեղմեք \"\"

Video streaming by Ustream

Նախորդ հոդվածը‘Բախում՝ Սիրիական բանակի կենտրոնական շտաբի շենքում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Իտալիա խաղի 3000 դրամանոց տոմսերը վաճառքի կհանվեն սեպտեմբերի 27-ից’