‘
«Ժառանգություն կուսակցության եւ նրա ղեակավարի գործողությւոնններում որեւէ տրամաբանական քայլեր չեմ տեսնում»,- այսպես արձագանքեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին, թե ինչու ինքն ապիրլի 9-ին չէր գնացել Ազատության հրապարակ` Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի երդմնակալությանը»:
Իսկ հարցին, թե այդ օրը որքանով էին ոստիկանների գործողությունները իրավաչափ, Ջհանգիրյանը պատասխանեց, որ ՀԱԿ երթերին ու ցույցերին միշտ էլ եղել են նման դեպքեր, եւ դա իրենց համար ամենեւին էլ արտառոց չէ:
«Չկարծեք ոստիկանության պաշտպան եմ, բայց եթե համեմատեք ՀԱԿ-ի բոլոր երթերն ու հավաքները, ապա կտեսնեք, որ ցանկացած երթի ժամանակ նմանատիպ միջադեպեր արձանագրվել են։ Չեմ ասում օրինաչափ են, բայց արտառոց ոչինչ չեմ տեսել, դատելով նրանից, ինչ ինտերնետի կադրերից տեսել եմ»,- ասաց պարոն Ջհանգիրյանը:
‘