‘Գաել Անդոնյանը Հայաստան կժամանի մարտի 24-ին’

1238

‘

Մարսելի «Օլիմպիկի»  պաշտպան Գաել Անդոնյանը մարտի 24–ին կժամանի Երևան և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Անդոնյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավեր է ստացել մասնակցելու Եվրո–2016–ի ընտրական փուլի շրջանակում Ալբանիայի հավաքականի հետ արտագնա խաղին, որը կայանալու է մարտի 29-ին:

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` Գաել Անդոնյանի պաշտոնական հրավերն ուղարկվել է դեռևս մարտի 9-ին՝ պաշտոնական գրությամբ, ֆուտբոլիստը փաստաթղթերի հետ կապված որևէ խնդիր չկա, նրա տոմսն արդեն ձեռք է բերված: Այսպիսով, ՀՖՖ-ն հերքում է օրերս մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, իբրև փաստաթղթային խնդիրների պատճառով Գաել Անդոնյանը, հնարավոր է, չմիանա Հայաստանի հավաքականին:

‘

Նախորդ հոդվածը‘Հայաստանը բացասական վարկանշի պայմաններում $500 մլն-ի պարտատոմսեր է թողարկել — Reuters ‘
Հաջորդ հոդվածը‘Օսիպյանի եղբորորդուն չեն կալանավորի, քանի որ նա կբարեհաճի ներկայանալ ոստիկանություն’