‘Գաել Անդոնյանը չի մնա «Սանդերլենդում»’

1842

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը, ով վերջերս փորձաշրջան էր անցնում «Սանդերլենդում», չի մնա անգլիական ակումբում:

Այս մասին ակնարկել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Ջեք Ռոսը: Ակումբը թիմի ֆուտբոլիստներ Պապի Ջիլոբոջիի և Դիդյե Նդոնգի աշխատավարձերի հետ կապված խնդիրներ ունի և ստիպված է հրաժարվել Անդոնյանի հանդեպ հետաքրքրությունից.

«Ոչինչ չի ստացվի: Մենք որոշել էինք տեսնել, թե նա ինչի է ունակ և ինչպես է առաջընթաց գրանցում, սակայն այժմ այլ հարցեր կան, որոնց մասին պետք է մտածենք: Մասնավորապես, Պապիի և Նդոնգի աշխատավարձերի հետ կապված խնդիրներ ունենք և պետք է լուծենք այդ հարցը»,- Ջեք Ռոսի խոսքերն է փոխանցում «CHRONICLElive»-ը:

Նշենք` «Սանդերլենդն» այս շաբաթ հայտարարել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը Ջիլոբոջիի հետ, քանի որ վերջինս մեկ ամիս ուշ էր միացել թիմի մարզումներին, մինչդեռ Նդոնգը դեռ չի էլ վերադարձել «Սանդերլենդի» ճամբար:

Ջիլոբոջիի գործը կարող է քննվել դատարանում, իսկ Նդոնգի ապագան դեռևս օդում կախված է, և քանի դեռ այս գործընթացները վերջնական լուծում չեն ստացել, ակումբն ի վիճակի չէ նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքել:

Հիշեցնենք` Անդոնյանը «Սանդերլենդի» մինչև 23 տարեկանների թիմի կազմում մասնակցել էր «Վեսթ Բրոմվիչի» Մ23 տարեկանների թիմի հետ ամբողջ խաղին:

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ակումբները գրանցել են 600 միլիոն եվրոյի եկամուտ’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենթուս»-ը հաղթեց «Սասուոլո»-ին, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)’