‘Գազալիցքավորման ժամանակ ԳԱԶԵԼ-ի բալոնը պայթել է’

887

Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Վիրահայոց փողոցում գտնվող գազալցակայանի աշխատակից, 32-ամյա Դավիթ Սուքիասյանը, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը` ժամը 14.20-ի սահմաններում, «ԳԱԶել-2213» մակնիշի միկրոավտոբուսի գազալիցքավորման ժամանակ` գազաբալոնային սարքավորման պայթյունի հետևանքով:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Նախորդ հոդվածը‘Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածուն’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ կանցլերը Թուրքիայում այցելել է գերմանացի զինվորականներին’