‘Գազայի բնակիչները ՄԱԿ-ի կառույցներում թաքնվելը նույնպեսլ անվտանգ չեն համարում’

550

ՄԱԿ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում կազմակերպության հովանու տակ գործող դպրոցի գնդակոծությունն անվանել է «հանցագործություն»:

Դպրոցի գնդակոծումը դատապարտել է նաև Իսրայելի գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները: Պետդեպարտամենտում հայտարարել են, որ ցնցված են կատարվածի առիթով:

ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ներկայացուցչի խոսքով՝ «Ոչ մի ապացույց չկա, որ դպրոցներում գրոհայիններ են պատսպարվել: Ոչ մի ապացույց չկա, որ այնտեղից հրթիռներ են արձակվել: Եւ միջազգային օրենսդրության համաձայն՝ դուք պետք է հստակ տարբերակեք գրոհայիններին՝ ոչ գրոհայիններից: Դուք պետք է գնահատեք այն ռիսկը, որ այնտեղ կարող են քաղաքացիական անձինք լինել»:

Ի դեպ, ավելի վաղ ՄԱԿ-ն ընդունել էր կազմակերպության հովանու տակ գտնվող պաղեստինյան դպրոցներում հրթիռներ պահելու փաստը:

Շատ պաղեստինցիներ, որոնք հույս ունեին ապաստան գտնել միջազգային առաքելությունների տարածքներում, հիմա վերադառնում են իրենց՝ թեկուզ կիսավեր տները: «Մենք մեզ անվտանգ չէինք զգում այդ դպրոցներում: Մեր ճակատագիրն Ալլահի ձեռքում է, թող նա էլ հատուցի դրանց: Նրանք սպանում են բոլորին՝ ծեր թե երիտասարդ: Այդ թվում՝ իմ որդուն, որը 25 տարեկան էլ չկար»,- ասում է պաղեստինցի կանանցից մեկը:

Գազայից հաղորդվում է երկուշաբթի գիշերը իսրայելցիների հասցրած հարվածների արդյունքում ևս տասը զոհերի մասին, փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը հաշվետու է լինում Լեյլա Յունուսի կալանավորման առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը’