Հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում հերթական լարվածության մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 8306-ի։
Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թվում կա 3457 երեխա։
Նշվում է, որ ռմբակոծությունների հետևանքով շարքից դուրս է եկել առնվազն 25 բուժհաստատություն։