‘Գազայի հատված. Կարմիր խաչի խումբն ընկել է գնդակոծության տակ’

1205

Գազայի հատվածում կրակի տակ են հայտնվել Միջազգային կարմիր խաչի աշխատակիցները: Բժիշկները, զինված պաղեստինցիների ուղեկցությամբ, ուզեցել են վիրավորներին դուրս բերել ռազմական գործողությունների գոտուց, ինչի թույլտվությունն ստացել են իսրայելական զինվորականներից: Սակայն խումբը հայտնվել է գնդակոծության տակ: Ի դեպ՝ պարզ չէ, թե որ կողմից են կրակ բացել:

Վերջին տվյալներով՝ արդեն ռազմական գործողությունների զոհ է դարձել 680 պաղեստինցի: ՄԱԿ-ում հայտարարում են, որ իսրայելցիների կրակոցների տակ հաճախ խաղաղ բնակիչներ են ընկնում, և նման գործողությունները կարող են գնահատվել որպես ռազմական հանցագործություն:

Իսրայելը վճռականորեն հերքում է այդ մեղադրանքները և հայտարարում, թե ահաբեկիչներն օգտագործում են քաղաքացիական անձանց ու կառույցների թիկունքում թաքնվելու ցանկացած հնարավորություն: Այսպես, հաղորդվել է, որ երեկ ոչնչացվել է խոշոր զինապահեստ, որը տեղակայված էր հիվանդանոցի նկուղում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Յացենյուկը հրաժարական տվեց’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունում աշխատանքը կազմալուծված է’