Գազայի հատվածում Իսրայելի հետագա գործողությունները շատ կտարբերվեն տեսածից․ ԱՄՆ-ը չի մանրամասնում, թե դա երբ տեղի կունենա։
Այդ մասին լրագրողներին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի՝ Իսրայել կատարած այցին նվիրված հատուկ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նրա կարծիքով՝ իսրայելական կողմը մտադիր է «հիմա շարունակվող լայնածավալ ցամաքային զտումից անցնել ավելի ճշգրիտ երկարաժամկետ գործողությունների՝ առանձնակի կարևոր թիրախների, ռազմական ենթակառույցի օբյեկտների վերաբերյալ հետախուզական տվյալների հիման վրա։
«Դա նշանակում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները երբեք ապաստան չեն ստանա, նրանց չեն խնայի, որովհետև Իսրայելն իրավունք ունի հետապնդելու հոկտեմբերի 7-ի գրոհը ծրագրած և իրականացրած առաջնորդներին»,- հայտարարել է նա։
Պաշտոնյան նաև հավելել է, որ «անպատասխանատու կլինի խոսել կոնկրետ ժամկետների մասին», թե երբ է տեղի ունենալու այդ փոփոխությունը։