Գազայում ցամաքային գործողություններից ի վեր զոհվել է 30 իսրայելցի զինվոր

269

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ ցամաքային գործողություններից ի վեր զոհվել է իսրայելցի 30 զինվոր։

Այդ մասին հաղորդել է The Times of Israel  թերթը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին։

Հաղորդվում է, որ Գազայում մարտերի ժամանակ նոյեմբերի 5-ին զոհվել է ՑԱԽԱԼ-ի զրահատանկային կորպուսի 22-ամյա մի սերժանտ, այդպիսով՝ ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 30-ի։  Նաև նշվում է, որ ծանր վիրավորվել է իսրայելական բանակի պարաշյուտա-դեսանտային բրիգադի 202-րդ գումարտակի մի զինվոր։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը՝ Փարիզի «Մասթերսի» հաղթող
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի