Գազայում 18 հիվանդանոց ստիպված դադարեցրել է աշխատանքը

235

Գազայի հատվածում, որը ենթարկվում է իսրայելական բանակի ինտենսիվ ռմբակոծությանը, 18 հիվանդանոցներ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը, Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տեղեկացրել են պաղեստինյան անկլավի հիվանդանոցների վարչությունից։

«Գազայի հատվածում աշխատանքը դադարեցրել են 18 հիվանդանոցներ, այդ թվում՝ 8 պետական։ Գազայի հատվածում հիվանդանոցների վիճակն աղետալի է, նկարագրել հնարավոր չէ, հատկապես՝ անկլավի հյուսիսային շրջաններում»,- նշել է հեռուստաալիքի զրուցակիցը։

«Գազայի հատվածի հյուսիսային մասի հիվանդանոցներում դեղորայքի, սննդամթերքի, վառելիքի պակաս կա»,- ասել է նա։

Նախորդ հոդվածըԻսրայելում նշել են Պաղեստինի հետ զինադադարի պայմանները
Հաջորդ հոդվածըԻսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դեռ քննարկվում է