‘Գազատաքացուցիչի թերայրման հետևանքով չորս մարդ է թունավորվել’

678

Մարտի 17-ին` ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Բորյան փողոցի 4 շենքի թիվ 21 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 4 բնակիչները:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում անջատեցին Զարուհի Փոստանջյանի խոսափողը, Մանվել Բադեյանը խնդրեց հեռացնել նրան դահլիճից’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սարկիսովը՝ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի հերոսներից’