‘Գազը թա՞նկ է, հոսանք կվառես’

1031

Արթուր Մինասյանը Ֆեյսբուքում գրել է.

«- Գազը թա՞նկ է: Ոչինչ, ձմեռը հոսանք կվառես,- ցինիկաբար խորհուրդ է տալիս հարուստն իր անապահով բարեկամին, երբ վերջինս բողոքում է գազի գնի բարձրացումից:

Երբ երեկ ծանոթս պատմեց էս «երկխոսության» մասին, մի պատմություն հիշեցի: Համաձայն լեգենդի` երբ սոված ֆրանսիացիները գնում են թագուհու` Մարի Անտուանետի մոտ ու բողոքում, որ անգամ հաց չունեն ուտելու, վերջինս պատասխանում է. «Qu’ils mangent de la brioche» (թրգմ. «Հաց չունե՞ք: Բրիոշներ կերեք»: Ըստ մեկ այլ տարբերակի` «Հաց չունե՞ք: Միս կերեք»): Թե ինչ եղավ Ֆրանսիայում որոշ ժամանակ անց, բոլորը գիտեն…»:

Նախորդ հոդվածը‘Մինչ Աշոտյանն ակտիվ է Ֆեյսբուքում, բացահայտվում են ոլորտի չարաշահումները’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ու Դերենիկ Դումանյանը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր’