‘Գազի գինը կբարձրանա և կկազմի մոտ 180 դրամ ներկայիս 132-ի փոխարեն. Մամուլ’

609

Անցած տարվա վերջին երեք ամիսներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ՀՀ սահմանին կազմել 254 դոլար: Հենց այսպիսի գին է արձանագրել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունը:

Սա ուշագրավ է նրանով, որ արդեն տևական ժամանակ և պարբերաբար ՀՀ պաշտոնյաները, և հատկապես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում են, որ ռուսական գազի գինը չի փոխվել և կազմում 180 դոլար: Իսկ նոր գինը, ըստ նախարարի, դեռ քննարկվում է ռուսական կողմի հետ բանակցություններում, որոնք իբր պետք է ավարտված լինեին դեռ անցած տարվա դեկտեմբերին: Նախագահական ընտրություններից հետո սպառողներին մատակարարվող գազի մեկ խմ-ի սակագինը կբարձրանա և կկազմի մոտ 180 դրամ ներկայիս 132-ի փոխարեն, գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Նա մի տղա էր` կրակոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Զանգահարողը ներկայացել է ԿԸՀ անդամ. Մամուլ’