‘
Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս կրկին անգամ հայտարարեց, որ գազի սուբսիդավորման համար Ռուսաստանի հետ վարվող բանակցությունները գրեթե ավարտվել են և օրերի ընթացքում դրանց արդյունքները կհրապարակվեն։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում, որ երեկ երեկոյան ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքի վազող տողով սկսեց պտտվել հետևյալ տեղեկությունը. «Գազի գնի սուբսիդավորման համար Հայաստանը Ռուսաստանից կստանա դրամաշնորհ»։ Սակայն որևէ այլ մանրամասն այդպես էլ չհրապարակվեց։
‘