‘
Գազի գնի վերանայումը կախված է նրանից, թե լիցենզավորված ընկերությունն ինչ հայտ կներկայացնի. այս պահին հայտ չկա: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետի տեղակալ Աշոտ Ուրիխանյանը:
«Թե ինչ հայտ կներկայացվի, դրանից էլ կախված է՝ վերանայման կարիք կլինի՞, թե՞ չի լինի»,- ասաց նա:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանից: Նա կարճ պատասխանեց՝ «Ես տեղեկություն չունեմ»:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ Հայաստանում գազի գինը հնարավոր է վերանայվի:
‘