‘
«Օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանին մատակարարվող գազի գինը կհաշվարկվի 1000 խմ-ն 189 դոլարով։ Սա նշանակում է, որ նախարարը հայտարարեց, թե գազի գնի փոփոխություն չի լինի, այսինքն այն ոչ կթանկանա, ոչ էլ կէժանանա։ Չնայած սրան՝ եղան լրատվամիջոցներ, որոնք հրապարակեցին, թե գազի գինը իջնելու է։
Փորձեցինք հասկանալ, թե ինչու են այսպիսի տեղեկություններ տարածվում։ «ՉԻ» տեղեկություններով՝ ռուսները որոշել են 14 տոկոսով էժանացնել գազի գինը, սակայն ՀՀ իշխանությունները շարունակելու են քաղաքացիների վրա գազը ծախել նույն գնով։ Ստացվում է, որ հիմա իշխանությունները «թարս տրամաբանությամբ» են գործելու։ Եթե ոչ վաղ անցյալում նրանք գազը թանկով գնում էին ռուսներից և էժանով վաճառում էին ՀՀ քաղաքացիներին՝ արդյունքում կուտակելով հսկայական պարտքեր, ապա հիմա հակառակն են անելու՝ էժանով առնելու են, թանկով վաճառեն»,–գրում է «ՉԻ»-ն։
‘