‘Գազի թանկացման դեմ 11 հազ. ստորագրություն կհանձնվի Վարչական դատարան’

716

«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դեկտեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, վարչական դատարան կհանձնեն շուրջ 11 հազ. ստորագրություն` կապված գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետ: Այս մասին գրում է civilnet.am-ը:

Նոյեմբերի 22-ին նախաձեռնությունը ևս 5 հազ. ստորագրություն էր հանձնել վարչական դատարան:

Վարչական դատարանում նախաձեռնության անդամները բողոքարկել են Հայաստանում գազի և էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ հունիսի 7-ի որոշումը, և վարչական դատարանը «Հայռուսգազարդին» ճանաչել է երրորդ կողմ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2013թ. հունիսի 7-ին, քննարկելով «ՀայՌուսգազարդի» մայիսի 14-ի դիմումը՝ վերանայել վերջնական սպառողների համար գազի սակագինը, որոշել էր բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական անփութություն կատարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Երևան-Մոսկվա չվերթում հայտարարությունները՝ ադրբեջաներեն’