‘
«ԱԺ գազի հանձնաժողովը հաջորդ շաբաթ արդեն ավարտական տեսքի կբերի և խորհրդարանին կներկայացնի իր նախնական զեկույցը: «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին գրում է, որ հանձնաժողովն, ըստ էության, հիմնավորել է ընդդիմության կասկածները, որ, օրինակ, գազի սակագինը ձևավորվել է չհիմնավորված: Պարզվում է՝ նախկին «ՀայՌուսգազարդ»-ը մեծ կորուստներն ու համակարգի մաշվածությունը հիմնավորելու համար ՀՀ տարածքում գազի բարձր սակագին սահմանելու «անհրաժեշտություն» է ցուցաբերել:
Բացի այդ, ընկերությունն ահռելի ծախսեր է կատարել՝ մասնավորապես հսկայական չափերի աշխատավարձեր տալով իր ենթականերին: Հանձնաժողովում պարզվել է նաև, որ «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը, որ պարտքի դիմաց՝ 150 մլն դոլարի չափով տրվեց արդեն «Գազպրոմ»-ին, որևէ մեկը չի գնահատել, ասել է թե՝ չկան համապատասխան արժանահավատ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն, որ այդ բաժնեմասերն արժեցել են հենց 150 մլն դոլար, այլ ոչ թե դրանից շատ, և այսպես շարունակ:
‘