‘Գազի և էլեկտրաէներգիայի դեմ ստորագրահավաքին չորս օրում միացել է 3000-ից ավելի մարդ’

870

Արդեն 4 օր է, ինչ Ազատության հրապարակում «100 աստիճան» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են անցկացնում գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: iLur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ չորս օրվա մեջ արդեն հավաքվել է երեք հազարից ավելի ստորագրություն: Ըստ կազմակերպիչների՝ ստորագրահավաքին հիմնականում միանում են երիտասարդները և տարեցները, միջին տարիքի մարդիկ համեմատաբար պասիվ են: Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է ընդամենը անձնագրով ներկայանալ Ազատության հրապարակ ու մոտենալ Թումանյանի արձանի մոտ տեղադրված սեղանին: Ստորագրահավաքը իրականացվում է ամեն օր, ժամը 12:00-20:00-ն, և կտևի մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, որից հետո կազմակերպիչները կդիմեն Վարչական դատարան, իսկ ստորագրահավաքին միացած անձինք կհանդիսանան հայցորդներ:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել են Քարա քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Բեյրութում պայթյուն է որոտացել Իրանի դեսպանատան մոտ ‘