«Գազպրոմը» Եվրոպային խոստացել է ավելի շատ գազ տալ

813

Ռուսաստանյան գազային հսկա «Գազպրոմը» խոստացել է երկուշաբթի օրվանից ավելացնել գազի մատակարարումը եվրոպական պահեստարաններ։ Ավելի վաղ այդ մասին ընկերությանը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի «Եվրոպայի էներգետիկ շուկայում բարենպաստ իրավիճակ ստեղծվի»։

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը խոստացել է, որ ընկերությունը կսկսի գազ մղել Եվրոպա, երբ ռուսաստանյան պահեստարանները լրիվ լցված կլինեն։

«Գազպրոմը» Եվրոպայում, այդ թվում՝ Ավստրիայում և Գերմանիայում, գազի ստորգետնյա պահեստարաններ ունի։ «Հիմա այդ ընդհատակյա պահեստարաններում գազի ծավալն աննշան է, շատ քիչ է, 190 մլն քառակուսի մետրից էլ պակաս»,- ասել է Միլլերը։

Եվրապայում գազի գինը տարեսկզբից աճել է գրեթե եռակի, և եվրոպացի քաղաքական գործիչները բազմիցս կասկած են հայտնել, թե «Գազպրոմը» հատուկ է պտտում փականները, որպեսզի ԵՄ երկրներին ստիպի հավանություն տալ Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք-2» գազամուղին։

Շուկան շահարկելու վերաբերյալ բոլոր մեղադրանքները «Գազպրամը» հերքում է՝ հայտարարելով, որ Եվրապային գազ է մատակարարում պայմանագրերին համապատասխան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը բացում է սահմանները պատվաստված զբոսաշրջիկների համար
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը՝ Փարիզի «Մասթերսի» հաղթող