‘«Գազպրոմը» վերացնում է Ուկրաինայի գազամատակարարման արտոնությունները’

695

«Գազպրոմը» 2014 թ. ապրիլից վերացնում է Ուկրաինային գազ մատակարարելու արտոնությունները, հայտարարել է Ռուսաստանի գազային հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ:

«Գազպրոմը» որոշում է կայացրել եկող ամսի սկզբից չերկարացնել զեղչերի գործողությունը»,-ասել է Միլլերը՝ նշելով, որ ուկրաինացի գործընկերները չեն կատարում այն պարտավորությունները, որոնք ձեռք էին բերվել զեղչեր տրամադրելու լրացուցիչ պայմանագիրն ստորագրելիս:

Գազի դիմաց Ուկրաինայի պարտքը կազմում է 1,549 միլիարդ դոլար:

Վարչապետ Մեդվեդևն իր հերթին նշել է, որ արտոնությունների վերացումը ստեղծված իրավիճակում միանգամայն իրավաչափ է` փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ես պատրաստ եմ ենթարկվել պատասխանատվության. Կոմիտաս 5-ի գործով տուժող ոստիկան’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ԶՈՒ զենիթահրթիռային երեք գնդեր անցել են Ղրիմի իշխանությունների կողմը’