‘«Գազպրոմ Արմենիան» հերքում է. Գազի ներկրման գինը չի փոփոխվել’

693

Հայաստան ներկրված գազի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վճարում է պայմանագրով ֆիքսված գնով, այն է՝ 189 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը և ներկայացրել է գրավոր տեղեկանք, թե այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան որքան բնական գազ է ներկրվել։

Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի՝ 2014թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 719138 խմ գազ՝ 136 485 201 դոլար ընդհանուր արժեքով:

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, ներկայացնելով ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունները, գրել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե՝ այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը կվերանայի ընդդեմ Շվեյցարիայի Դողու Փերինչեքի գործին առնչվող իր դատավճիռը’
Հաջորդ հոդվածը‘Օֆշորային սկանդալի միակ մեղադրյալը մոտ օրերս կտեղափոխվի Հայաստան’