‘
Գլխավոր մոնոպոլիստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2013 թվականին մոտ 3 անգամ կրճատել է վնասը, մինչև 24.7 մլրդ դրամ, 2012 թվականի 66.2 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին է նշվում ընկերության կողմից հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ:
Ըստ այդմ, վնասի կրճատումը հաջողվել է հասույթի աճի`182 մլրդ դրամից մինչև 206 մլրդ դրամ, ինչպես նաև գործառնական եկամուտի հաշվին` 1-ից մինչև 2 մլրդ դրամ
Հիշեցնենք, որ Հայաստանի գազային գլխավոր մոնոպոլիստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմին»:
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման ծավալը 2013 թվականին նվազել է 0.6%, կազմելով 1 956.3 մլն խմ, 2012-ի 1 967.1 մլն խմ համեմատ: Մինչդեռ, 2013-ի հուլիսի 7-ից հանրապետությունում աճել են գազի գները: Ասել է թե՝ եկամուտները աճել են հատկապես գազի թանկացումից հետո:
‘