‘
«Գազպրոմի» մամուլի ծառայությունից հրաժարվեցին iLur.am-ին որևէ մեկնաբանություն տալ «ՀայՌուսԳազԱրդի»` Հայաստանին պատկանող բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին՝ ասելով, որ գործարքն առայժմ նախապատրաստական փուլում է: iLur.am-ի այն հարցին, թե մոտավորապես ինչքա՞ն ժամանակ է պահանջվում գործարքն ավարտին հասցնելու համար, «Գազպրոմի» ներկայացուցիչը նունպես հստակ պատասխան չտվեց. «Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչքան կտևեն փաստաթղթի նախապատման աշխատանքները, այս պահին տեղի են ունենում տարբեր քննարկումներ»:
Նշենք նաև, որ մեր լրագրողի հետ զրուցած «Գազպրոմի» ներկայացուցիչը, ով այդպես էլ չներկայացավ, պահանջեց չձայնագրել խոսակցությունը, չմատնել իրեն՝ խոսակցության բովանդակությունը հրապարակելով:
iLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «ՀայՌուսԳազԱրդի» մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:
‘