«Գալաթասարայը» համաձայնության է հասել «Դինամոյի» հետ Զախարյանի տրանսֆերի հարցում

343

Թուրքական «Գալաթասարայը» համաձայնության է հասել Մոսկվայի «Դինամոյի» հետ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի հարցում։ Ստամբուլյան ակումբը կվճարի 15 միլիոն եվրո, հաղորդում է թուրքական fotomac.com.tr-ն։

Արսեն Զախարյանի համաձայնությունը ակումբները դեռ չեն ստացել։ «Գալաթասարայը» ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 1,5 միլիոն եվրո աշխատավարձ, Զախարյանը պահանջում է 2,5 միլիոն եվրո։

Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ Զախարյանը չի ցանկանում կարիերան շարունակել Թուրքիայում։

Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըLaureus. Տարվա լավագույն մարզիկի կոչման հավակնորդները
Հաջորդ հոդվածըԱլկարասը՝ Argentina Open-ի հաղթող