‘
Թուրքական «Գալաթասարայի» երկրպագուների բարձրացրած աղմուկը վնասակար է առողջությանը: Փորձագետների տվյալներով, երկրպագուների կողմի արձակվող ձայները, որոնք համարվում են աշխարհում ամենաբարձրերից մեկը, հասում են մինչեւ 130 դեցիբել աստիճանի:
Նման ցուցանիշներ են արձանագրվել 2011թ. մարտին Թուրքիայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ: Դա ավելի բարձր է, քան մարդու ականջից ընդամենը 50 մետր հեռավորության վրա թռչող կործանիչ ինքնաթիռի ձայնը: Նշենք, որ մարդու առողջության համար վնասակար են համարվում 90-95 դեցիբելը գերազանցող ձայները:
Փետրվարի 20-ին Ստամբուլում «Գալաթասարայը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ընդունել էր գերմանական «Շալկեին» (1:1): Չնայած աղմուկը նորից բավական բարձր է եղել, հանդիպումից հետո «Շալկեի» ֆուտբոլիստները աղմուկից չեն բողոքել, հայտնում է Sports.ru-ն:
‘