‘
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է այն տեղեկությունները, որ ակումբի բաժնետոմսերը կարող են վաճառվել արաբական կամ ռուսական ընկերություններին:
«Կարող եմ հերթական անգամ հաստատել, որ «Միլանի» բաժնետոմսերը չեն վաճառվելու ոչ ռուս, ոչ արաբ գործարարներին: Սա ասում եմ հարյուր տոկոսանոց վստահությամբ: Սեփականատերը շարունակելու է մնալ Սիլվիո Բեռլուսկոնին»,- Գալիանիի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ կային, թե ֆրանսիական ՊՍԺ-ի արաբ սեփականատերերը 250 միլիոն եվրոյի դիմաց կարող են գնել «Միլանի» բաժնետոմսերի 25%-ը: Այլ աղբյուրների համաձայն, իտալական ակումբի բաժնետոմսերի ձեռքբերմանը հավակնում է նաեւ ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան:
‘